Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ Սիմոնյան Ի՞նչ եղանակ է սպասվում Վթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինի Կարևոր լուր՝ թոշակառուների համար Փաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն է Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է Հաջիևին Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը Երազ է տեսել ու սպանել մարդուն 

Ադրբեջանն առ այսօր չի կատարել Հաագայի դատարանի` Լաչինի ապաշրջափակման վերաբերյալ որոշումը․ Ջուլհակյան

Տեսանյութեր

ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում` ապրիլի 26-ին,  ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է.

«Շնորհակալություն, հարգելի նախագահող,

Հարգելի գործընկերներ,

Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք անդրադարձանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման կարեւորությանը, որը մեր կազմակերպության առջեւ ծառացած էական խնդիրներից է: Երեկ կայացած քննարկման ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը հայտարարեց, որ վերջին 60 տարվա ընթացքում դատարանը կայացրել է ավելի քան 26000 վճիռ: Այնուամենայնիվ, 2023 թվականի մարտի դրությամբ Դատարանի ավելի քան 6000 վճիռներ չեն կատարվել եւ դեռ գտնվում են Նախարարների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Սա նշանակում է, որ Դատարանի վճիռների մոտ 25%-ը չի կատարվել անդամ երկրների կողմից, եւ սա լուրջ խնդիր է: Դատարանի կողմից ընդունված միջանկյալ միջոցների կիրառումը նույնպես մեծ կարեւորություն ունի, սակայն, չնայած դրան, Նախարարների կոմիտեի լիազորություններն, այս առումով, խիստ սահմանափակ են:

Ուզում եմ հիշեցնել, որ ԵԽ-ին անդամակցելու պայմաններն են` բազմակարծիք ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը եւ հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ: Միայն այն երկրները, որոնք համապատասխանում են այս չափանիշներին, կարող են անդամակցել մեր կառույցին: Եվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միակ պարտավորեցնող մեխանիզմն է, որը պետք է երաշխավորի այս կազմակերպությանն անդամակցելու երեք պայմաններից առնվազն մեկը. մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը:

Չկատարված վճիռները խաթարում են կոնվենցիոն համակարգի հեղինակությունն ու գործունեությունը: Ահա թե ինչու մենք պետք է վերահաստատենք վճիռների եւ որոշումների պարտադիր բնույթը, պարտադրենք վճիռների կատարումը` ամրապնդելով այդ ուղղությամբ համագործակցությունը եւ ընդլայնելով մեր գործիքակազմը վճիռների չկատարման դեպքերում:

Գործընկերներ, ի՞նչ են անում ձեր պետությունները, երբ ձեր քաղաքացիները չեն կատարում ձեր ներպետական դատարանների վճիռները: Դուք հարկադրում եք, պատժամիջոցներ եք կիրառում, բայց մենք որպես Եվրոպայի խորհուրդ ի՞նչ ենք անում, երբ որեւէ անդամ պետություն խուսափում է ՄԻԵԴ վճիռների կատարումից: Մենք դա ընդունում ենք ի գիտություն եւ չենք ձեռնարկում անհրաժեշտ քայլեր:

Վերջին 10 տարիների ընթացքում ԵԽ անդամ երկիր Ադրբեջանը չի կատարել ՄԻԵԴ-ի վճիռների մոտ 80%-ը: Այս երկիրն առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների շարքում` չկատարված վճիռների քանակով: Իսկ վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեցտարի ավելանում է Ադրբեջանի կողմից չկատարվող որոշումների թիվը: Սա մարդու իրավունքների կատարյալ անտեսման դրսեւորում է:

Այս երկիրն անտեսում է ոչ միայն ՄԻԵԴ-ի, այլ նաեւ այլ միջազգային դատարանների վճիռները: Օրինակ, Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը, որն Ադրբեջանին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար, չի կատարվել առ այսօր, եւ Ադրբեջանը շարունակում է փակել Լեռնային Ղարաբաղի` 120000 մարդու կյանքի ճանապարհը` դրանով իսկ ստեղծելով հումանիտար աղետ:

Հարգելիներս, մենք չենք կարող անտեսել չկատարված վճիռների ամոթալի վիճակագրությունը: Եվ երբ ես ասում եմ ամոթալի, ես դա նկատի ունեմ այս խորհրդի համար, քանի որ դա ցույց է տալիս, որ այս կազմակերպությունը պետք է պատշաճ գործողություններ ձեռնարկեր նոր մեխանիզմների ներդրման կամ պատժամիջոցների կիրառման տեսքով, այդ թվում այն անդամ պետությունների անդամակցության կասեցմամբ, որոնք զրոյական ջանք են գործադրում համապատասխանելու անդամակցության պայմաններին, այս համատեքստում` մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի պայմանին:

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են
Ամենադիտված