Թշնամական ագրեսիայի հետևանքները՝ Սյունիքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում (տեսանյութ)
ՏեսանյութերՓաստահավաք աշխատանքներ ենք իրականացրել Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ, Սրաշեն և Ճակատեն գյուղերում, Կապան-Ճակատեն ճանապարհին։ Ձեռք բերված նոր ապացույցները հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները շարունակում են անօրինական ամրացման աշխատանքները, խաթարել են մարդկանց անվտանգությունն ու բնականոն կյանքը։ Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Ապացույցների ամրագրման ու վերլուծության, զեկույցներ կազմելու հարցում մեզ անգնահատելի աջակցություն են ցուցաբերում մեր հայրենակից միջազգային հայտնի փաստաբաններ Կարօ Ղազարեանը (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանը (Karnig Kerkonian):