Զեփյուռ Բրուտյանը երեխա է ունեցել․ պորտալարը կտրել է դերասանուհու ամուսինը՝ Պավել Պրիլուչնին (տեսանյութ)
ՏեսանյութերՌուս դերասան Պավել Պրիլուչնիի կինը՝ Զեփյուռ Բրուտյանը, երեխա է ունեցել։ Նա սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում ամուսինը ողջունում է նորածին որդուն։ Դերասանուհին նշել է, որ ապրիլի 28-ին տղա է լույս աշխարհ բերել։
Տեսանյութում ամուսինը՝ Պավել Պրիլուչնին, կտրել է պորտալարն ու երեխային վերցրել իր գիրկը։ Նրան շնորհավորելու էին եկել նաև դերասանի մյուս երեխաները նախկին կնոջից։ Ծնողները դեռ չեն բացահայտել տղայի անունը։