Տելեգրամով հերոին էր ձեռք բերել
ՏեսանյութերԹմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին, ժամը 21.10-ին, Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում ձերբակալել և բաժնի են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ շագանակագույն զանգվածով։
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հերոին է, ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։