Սուտն է, որ մենք այսօր անորոշ դեգերումների մեջ ենք ապրում․ Բագրատ Սրբազան
Տեսանյութեր«Մարդ լինելը սուտ հավատք ունենալը, սուտ հայրենասիրության կամ ինքնաձևակերպված հայրենասիրության մեջ ապրելը, սուտ ինքնություն ունենալը: Ընդհանրապես ստելը, խաբելը նոր աստիճանների և մակարդակների վրա:
Սուտ ինքնադրսևորբելը, ինքնաարտահայտվելը, սուտ ներկայանալը, փակ դռների հետևում ուրիշ մի բան լինել, բաց դռների հետևում բոլորովին կապ չունենալ, այսինքն էությունդ ստելը:
Սուտն է, որ մենք այսօր անորոշ դեգերումների մեջ ենք ապրում:
Սուտն է, որ մենք այսօր չենք էլ կարողանում ձևակերպել թե ինչն է մեր գոյության նպատակը, որպես հայություն էս աշխարհում»,- ասում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
Մանրամասները՝ տեսանյութում։