Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանն ազատ արձակվեց
ԻրավունքՃամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանն ազատ արձակվեց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Մեր քաղաքական թիմի անդամ, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պարեկների հետ վիճաբանության դրվագով, սակայն նա ազատ արձակվեց՝ չբացակայելու ստորագրությամբ:
Մենք շահագրգռված ենք, որ օբյեկտիվ քննությունը վեր հանի այս դրվագի իրական մեղավորներին:
Միայն նկատեմ, որ պարեկային ծառայությունը համալրվում է հիմնականում կրթություն չունեցող, պատահական մարդկանցով, ինչի հետևանքով նրանք ավելի շատ վիճաբանություն են սադրում, քան օրենք են պաշտպանում:
Ճամբարակի միջադեպը հենց դրա մասին էր...»,- գրել է Սուրենյանցը։