Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը պարտվեց
Սպորտ
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը պարտվեց աշխարհի առաջնությունում:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնության 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում ուժերը չափեց Հորդանանի ներկայացուցիչ Իաշաշ Յուսեֆի հետ և զիջեց:
Ավելի վաղ Հայաստանի հավաքականից իրենց մեկնարկային մենամարտերում հաղթել էին Ռաֆայել Հովհաննիսյանը, Գուրգեն Մադոյանը և Հովհաննես Բաչկովը: Պայքարից դուրս էին մնացել Դավիթ Չալոյանը, Համբարձում Հակոբյանը, Բարեղամ Հարությունյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Արթուր Ղազարյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ