Այնթապում 16-ամյա թոռը փորձել է թմրանյութ փոխանցել 64-ամյա պապին, բայց չի հասցրել, բռնվել են
ՏեսանյութերՄասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Այնթապ գյուղի բնակիչ, 64-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ: Տվյալն իրացնելիս մայիսի 5-ի երեկոյան ստացվեց նոր տեղեկություն, որ թմրանյութ կա նաև նրա 16-ամյա թոռան մոտ:
Թոռը հայտնաբերվեց Այնթապ գյուղի նոր գերեզմանատան մոտ: Նրա պայուսակում կար մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ, որը պետք է հասցներ պապին: Գերեզմանատան մոտակայքում հայտնաբերվեց նաև պապը:
Նա ձերբակալվեց, տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանեց, որ թոռան մոտ հայտնաբերված մարիխուանան իրենն է, ինքն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն: Ըստ նրա` թմրամիջոցի հումք կանեփն էլ քաղել էր վայրաճ թփերից` իր օգտագործման համար:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված