Սոթքում վիրավորված զինծառայողներից 2-ին տեղափոխել են Երեւան
ՀասարակությունՍոթքի ուղղությամբ այսօր՝ մայիսի 11-ին, ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորված չորս զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երեւան։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարության News.am-ի աղբյուրը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նախարարության փոխանցմամբ՝ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Հայկական կողմն ունի 4 վիրավոր: