«Իրավունք». Փաշինյանի վախերը բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ
Հայկական Մամուլ«Իրավունք» թերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Այն թերեւս նախավերջին հանդիպումը կլինի Փաշինյան-Ալիեւ վերջնական համաձայնության՝ կոնկրետ փաստաթղթի շուրջ, որը, համենայնդեպս, ցանկություն ունեն ստորագրել հունիսի 1-ին արդեն իսկ Քիշնեւում նախատեսված հանդիպման ժամանակ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակում:
«Իրավունքի» տեղեկությունների համաձայն, բրյուսելյան հանդիպումից առաջ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի վախեր ունի առաջին հերթին Սփյուռքից: Սփյուռքի հետ վերջին շփումները՝ թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մակարդակով, ցույց է տվել, որ այլեւս որեւէ մեկը չի պատրաստվում լռել ու հանդուրժել:
Իսկ Փաշինյանի բրյուսելյան այցը՝ այն էլ Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղություն» կնքելու օրակարգով, իհարկե, աննկատ չի մնա Սփյուռքի կողմից եւ անակնկալների պակաս չի լինի»: