Կգործարկվեն Ջերմուկի և Տափերականի էլեկտրական շչակները
ՀասարակությունՄայիսի 12-ին՝ ժամը 11:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ջերմուկի կրթահամալիրում և Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն. գործարկվելու են բնակավայրի էլեկտրական շչակները: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Մայիսի 12-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Տափերական բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
ՆԳՆ ՓԾ-ն խնդրում է չանհանգստանալ։