Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա
ՀասարակությունԵրեկ՝ ժամը 16:30-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոց շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխված ընկեցիկ երեխայի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ։
«Փոքրիկը ներկա պահին գտնվում է նորածնային վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս պահի դրությամբ՝ երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր», - այս մասին հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ նորածին աղջիկը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հիպոթերմիա, մարմնի ցածր ջերմաստիճանով: