Կիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ է Տնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկները Փաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերին Արհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային Կորեան Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ 

Ծայրահեղ մտահոգ ենք Արցախում ստեղծված իրավիճակով․ «Միասին» շարժումը դիմում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Քաղաքական

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ծայրահեղ մտահոգ է Արցախում և Հայաստանում 2020 թ. սեպտեմբերի 27-ից ցայսօր Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական զավթողական  քաղաքականության արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակով:

Ադրբեջանի կողմից խախտվել և խախտվում են հակամարտությունների կարգավորման միջազգային բոլոր հիմնարար սկզբունքները, ՄԱԿ-ի և Մինսկի խմբի եռանախագահության պայմանավորվածությունները:

«Միասին» շարժումը  դիմում է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տկն. Քրիստինա Քվինին՝  ակնկալելով, որ դեսպանը մեր հանրագրի պահանջները կներկայացնի ԱՄՆ կառավարությանը, որը մշտապես հանդես է եկել ժողովրդավարության և մարդու իրավունքների հետևողական պաշտպանի դիրքերից։

1. ԱՄՆ իշխանությունից պահանջում ենք չբավարարվել միայն Ադրբեջանին ուղղված հորդոր-առաջարկներով, այլ առաջնորդվել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ընդունած որոշումներով և կիրառել գործուն միջոցներ՝ հարկադրելու Ադրբեջանին կատարել միջազգային օրենքներն ու պաշտոնական որոշումները, այսինքն՝ կիրառել պատժամիջոցների հստակ փաթեթ։ 2022 թ. դեկտեմբերից Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախահայությունը ոչ միայն հումանիտար ճգնաժամի մեջ է հայտնվել, այլև անընդհատ Ադրբեջանը, նախագահի մակարդակով, էթնիկ զտումների և ցեղասպանության ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում։

2. Չի կատարվում ՄԱԿ-ի միջազգային դատարանի վճիռը։ Ժամանակն է, որ դատարանն իր իրավասության սահմաններում միջոցներ ձեռնարկի իր իսկ վճիռը իրականացնելու ուղղությամբ։ Տարբեր պատժամիջոցներ կիրառելու նախադեպեր և փորձ ԱՄՆ-ը ունի։ Համոզված ենք, որ երկակի ստանդարտներ կիրառելը բնավ չի բխում ԱՄՆ հռչակած քաղաքականությունից։

3. Ադրբեջանը միջազգային ահաբեկիչների օգնությամբ  ոչ միայն զավթել է, այլև շրջափակելով կտրել է Արցախը Հայաստանից և աշխարհից: 44-օրյա պատերազմից հետո գերեվարված հայ զինվորները անմարդկային պայմաններում են պահվում՝ ենթարկվելով միջնադարյան ճիզվիտական կտտանքների: Անպատիժ մնալով՝ Ադրբեջանը շարունակում է պարբերաբար առևանագել հայ ռազմագերիներին և խաղաղ բնակչությանը ՀՀ և Արցախի Հանրապետության տարածքներից։ Ակնկալում ենք ԱՄՆ բարի կամքը միջնորդ դառնալու ռազմագերիներին ու առևանգվածներին վերադարձնելու և նրանց հանդեպ միջազգային  օրենսդրությունը կիրառելու հարցում։

4․ Հայաստանում ժողովրդավարությունը լուրջ անկում է ապրում։ ԱՄՆ նախորդ դեսպանները մինչ այս գործող ՀՀ բոլոր վարչակազմերի հանդեպ միշտ զգայուն վերաբերմունք են ցուցաբերել, ձայն բարձրացրել քաղաքական հայացքների համար հետապնդվողների իրավունքները պաշտպանելու հարցում։ Ինչո՞ւ այդ ավանդույթը ներկա պարագայում չի գործում: Մարդու իրավունքների պաշտպանությունը մշտապես պետք է լինի ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերում հանդես եկող բոլոր պետությունների մեծագույն առաքելությունը։

Հ.Գ. Հանրագիրը պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարող արցախահայությանը էթնիկ զտումներով և պատերազմով սպառնացող Իլհամ Ալիևի խոսքերը նրանց համաներում խոստանալու վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերի կողմից մեկնաբանվել են իբրև գնահատելի և ողջունելի քայլ: Պահանջում ենք մեր տարակուսանքն ու զայրույթը փոխանցել պետքարտուղարությանը և անձամբ Մ. Միլլերին, որը ցեղասպան Ալիևին համաներում շնորհող է փորձում դարձնել այն պարագայում, երբ Արցախում ամենևին չկան հանցագործներ, այլ կան իրենց բնօրրանում ինքնորոշման իրավունքի իրականացման համար պայքարի ելած հայեր: Եթե ինքնորոշումը ճանաչվում է Կոսովոյի ալբանների համար, որոնք իրենց տարածքի բնիկ տերերը չեն, ապա առավել ևս ճանաչելի պետք է լինի հազարամյակներ շարունակ իր բնօրրանում ապրած արցախահայության համար:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԴԲ-ն հետաքննում է քրեական տվյալների բազայի կիբեռներխուժումըԿիևի հաղորդմամբ՝ Խարկովի մարզում 14 բնակավայր կրկին ուկրաինական վերահսկողության տակ էԻրանը հայտարարել է Հորմուզի վրա ամերիկյան անօդաչուի խոցման մասինԿրիվոյ Ռոգում զոհվել են 7-ամյա տղա և շտապօգնության բուժակը․ տուժածների թիվը հասել է 58-իՖրանսիայում ոստիկանների զենքի կիրառման մասին վիճահարույց օրենք են ընդունելՏնային կալանքից՝ հիվանդանոց․ ի՞նչ են հայտնել Բոլսոնարուի բժիշկներըՓաշինյանի և Ավինյանի արձագանքը ՔՊ նիստում վիճելու վերաբերյալ լուրերինԲրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարուին կրկին հոսպիտալացրել ենԱրհեստական բանականության մրցավազքը հասել է Ուլսան․ ի՞նչ է կառուցում Հարավային ԿորեանԹրամփը Սթիվեն Միլլերին առաջարկել է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնինՆավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը
Ամենադիտված