«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ փողոցներ
Հասարակություն«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները.
Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց - Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝ կից ներկայացված գծապատկերին համապատասխան:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։