Եվրոպացի իրավապահները ոչնչացրել են մրգերի և բանջարեղենի արկղերով թմրանյութ տեղափոխող հանցավոր խումբ
ՀասարակությունԻսպանիայի և Լեհաստանի իրավապահ մարմինները ոչնչացրել են կազմակերպված հանցավոր խումբ, որին կասկածում են մրգերով և բանջարեղենով բեռնված բեռնատարներով միլիոնավոր եվրոյի թմրանյութերի մատակարարման մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտնել է Եվրոպայի ոստիկանական գործակալությունը (Եվրոպոլ), որն օժանդակել է գործողության իրականացմանը։
Ըստ հաղորդագրության՝ հետաքննության ընթացքում իրավապահներն առգրավել են շուրջ 260 կգ մարիխուանա, ամֆետամին և կոկաին, որոնց արժեքը կազմում է 2 925 400 եվրո:
Եվրոպոլը հայտնում է, որ ապրիլի 23-ին իրականացված ստուգարշավի ընթացքում 14 մարդ ձերբակալվել է Լեհաստանում, ևս 6-ը՝ Իսպանիայում, ինչպես նաև առգրավվել է 0,5 մլն եվրոյի չափով կանխիկ գումար՝ տարբեր արժույթներով:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։