Կինը հետևել է նախկին սկեսուրի խորհրդին և այրել դեմքը
ԱյլՄեծ Բրիտանիայի բնակչուհին սկեսրոջ խորհրդով ձու եփելուց հետո այրել է դեմքը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
Մեծ Մանչեսթրի Բոլթոն քաղաքից 37-ամյա Շաֆիա Բաշիրն ասել է, որ հետևել է իր նախկին սկեսրոջ խորհուրդներին, ով մի քանի տարի առաջ ասել էր իրեն, որ խաշած ձուն կարելի է եփել միկրոալիքային վառարանում: Բաշիրը եռացրած ջուրը լցրել է գավաթի մեջ, այնուհետև ձուն գցել ջրի մեջ և մի քանի րոպեով դրել միկրոալիքային վառարանում։ Կնոջ խոսքով՝ ինքը երեք տարի այդ կերպ է ձու եփել։
Մի օր Բաշիրը որոշել է ևս մեկ ուտեստ պատրաստել միկրոալիքային վառարանում: Ձուն եփելուց հետո նա պատրաստվում էր մաքրել դրա կեղևը և թեթևակի հարվածել է սառը մետաղական գդալով։ Հանկարծ այն պայթել է և այրել կնոջ դեմքը։ «Դա իմ կյանքի ամենատանջալից ցավն էր», - ասել է Բաշիրը: