Քլոե Քարդաշյանը հայտնել է, որ ի սկզբանե լուրջ չի վերաբերվել քաղցկեղի առաջին նշաններին
ԺամանցԱմերիկացի 38-ամյա հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը խոսել է քաղցկեղի առաջին նշանների մասին, որոնց սկզբում լուրջ չէր վերաբերվում։ Քլոեին, ով հայտնվել է «The Kardashians» շոուի նոր դրվագում, մեջբերում է People-ը։
Քարդաշյանը խոստովանել է, որ յոթ-ութ ամիս շարունակ կարծել է, թե իր դեմքի վրա զարգացող մելանոման բշտիկ է, իսկ նրա քույրը՝ Քայլին, պարզաբանել է, որ Քլոեն փորձում էր ճզմել նորագոյացությունը։ «Դա մելանոմա էր, որը հազվադեպ է իմ տարիքի համար»,- ասել է նա:
Արդյունքում պլաստիկ վիրաբույժը հեռացրել է ուռուցքը։ Այսպիսով, բժիշկները կանխել են քաղցկեղի հետագա զարգացման վտանգը։ Դրվագում Քլոեի մյուս քույրը՝ Քորթնին, նշել է, որ նա հազվադեպ է իր խնդիրներով կիսվում հարազատների հետ։ «Քլոեն իր խնդիրները պահում է իր մեջ», - ասել է նա։