Ալիմենտ վճարելուց խուսափելու մեղադրանքով հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է
ԻրավունքՀունիսի 1-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Շիրակի փողոցում հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել 40-ամյա Գուրգեն Վ.-ն, որը ապրիլի 27-ից ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածի (Ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելը) 1-ին մասի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի: