Մետրոպոլիտենն անդրադարձել է կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքներին
ՀասարակությունԻ պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Այս մասին պարզաբանում է ներկայացրել Երևանի մետրոպոլիտենը։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ։