Դատավորի 30 թափուր հաստիք կա, որը շատ մեծ թիվ է․ Նաիրի Գալստյանը՝ դատավորների ծանրաբեռնվածության մասին
ԻրավունքԴատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար դատական դեպարտամենտը ակտիվ քայլեր է ձեռնարկում դատավորների թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ։
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը։
«Դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար ներկայումս ակտիվորեն ուզում ենք համալրել թափուր հաստիքները, որ գոնե կիսեն դատական քննությունների բեռը։ Այս պահին ունենք դատավորի 315 հաստիք, համալրված են 285-ը։ Դատավորի 30 հաստիք թափուր է, որը շատ մեծ թիվ է։ Դրա համար արդեն ունենք օրենսդրական փոփոխությունների արդյունքում հատուկ կարգով քննությունների մասնակցություն։ Թեստային քննությունները մի փոքր բարդ են, բայց Արդարադատության ակադեմիայում սովորելը մոտ 8 ամիս կրճատվել է։ Դրա նպատակն է, որպեսզի շուտ համալրենք թափուր հաստիքները»,- ասաց Գալստյանը։