Հորդանանում կայացել է թագաժառանգի «դարի հարսանիքը» (լուսանկարներ)
ԺամանցՀունիսի 1-ին Ամմանում տոնական արարողություն է տեղի ունեցել Հորդանանի թագաժառանգ Հուսեյն բեն Աբդուլլահի և Սաուդյան Արաբիայի քաղաքացի Ռաջվա Ալ Սեյֆի հարսանիքի կապակցությամբ, գրում է Kommersant-ը։
28-ամյա թագաժառանգի ու նրա 29-ամյա Ռաջվա Ալ Սեյֆի հարսանեկան արարողությանը ներկա են գտնվել արիստոկրատ աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ, բողոցներում հավաքվել են հազարավոր մարդիկ՝ Հորդանանի դրոշը ձեռքում: Հարսնացուն կրել է Elie Saab-ի հեղինակած հարսանեկան զգեստը։ Հարսնացուն ժամանել է 1968 թվականի Rolls-Royce Phantom V-ով և մեկնել Range Rover-ով։
Հյուրերի թվում են եղել Ուելսի արքայազնն ու արքայադուստրը։