Ռուսաստանի երեք շրջաններում ԱԹՍ է ընկել. վնասվել են էներգետիկ օբյեկտները
ԼուսանկարներԱյս գիշեր Ռուսաստանի մի քանի շրջաններ ենթարկվել են անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Սմոլենսկի մարզի նահանգապետ Վասիլի Անոխինը հայտնել է, որ ժամը 03։00-ի սահմաններում անօդաչու թռչող սարքերը հարվածել են վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Պոչինկովսկու շրջանի Պերեսնա գյուղում և Սմոլենսկի շրջանի Դիվասի գյուղում երկու հեռահար անօդաչու թռչող սարքեր հարձակվել են վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների վրա», - գրում է Անոխինը իր տելեգրամյան ալիքում:
Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Սարովոյտը նույնպես անօդաչու թռչող սարքի գրոհի մասին է հայտնել. «Այս գիշեր Կուրսկի մոտ հակաօդային պաշտպանության համակարգի կողմից մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել, Կուրսկի բնակիչներին խնդրում ենք հանգստություն պահպանել», ասել է Սարովոյտը։
ԶԼՄ-ները նշում են, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում վերացվել է ութ անօդաչու թռչող սարք։ Դրանց բեկորները վնասել են մի քանի տներ։