Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
Արտաքին Քաղաքական
Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
Հունիսին 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 3-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնկալության արարողությունը։
Երդմնակալության արարողությանը ներկա կլինեն աշխարհի 20 երկրի առաջնորդներ, 45 նախարար, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)