Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը 

Արդյոք Առաքելական եկեղեցին կստեղծի իր կուսակցությունը. Hraparak.am

Քաղաքական

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Մայր Աթոռում իր աշխատանքներն է սկսել «Գավիթ» հարթակը, որի անդրանիկ նիստին մասնակցել է նաեւ Գարեգին 2-րդ Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Հրապարակն» արդեն բավականին անդրադարձել է այդ նորաբաց հարթակին, որի գոյության փաստն արդեն շատ հետաքրքիր է։ Հարթակը, դատելով առկա պաշտոնական եւ ոչ պաշտոնական տեղեկատվությունից, քննարկելու է ազգային խնդիրներն ու մարտահրավերները, հաշվի առնելով այն շրջադարձային հանգրվանը, որում ներկայումս գտնվում են Հայաստանն ու Արցախը։ Խորհրդանշական է «Գավիթ» անվանումը։ Գավիթը, որքան կարողացանք ճշտել մասնագետներից, եկեղեցու տարածքի այն հատվածն է, որտեղ հավաքվում են հավատացյալները արարողությունների ժամանակ, այսինքն՝ հավատացյալների հավաքատեղին է։ Ինչպես եւ արդեն ասացինք, նման հարթակի գոյությունը Առաքելական եկեղեցում, այժմյան մեր սուպեր-քաղաքականացված ժամանակներում, երբ ամեն ինչ, նույնիսկ ամենափոքր կենցաղային հարցն առնչվում է այսպես թե այնպես քաղաքականությանը, ինքնին հետաքրքիր է, սակայն նոր բան չէ։

Նախքան Հայաստանի խորհրդայնացումը Առաքելական եկեղեցում ագզային խնդիրների քննարկման համար ժամանակակից լեզվով ասած՝ նմանատիպ հարթակների ձեւավորման փորձեր եղել են եւ ունեցել տարբեր ճակատագրեր։ Թե ինչ կլինի այս հարթակի հետ, ինչ ներդրում կունենա այն հայաստանյան մեր այսօրվա հասարակական-քաղաքական իրականության մեջ ցույց կտա ժամանակը։ Սակայն ամենից հետաքրքիրը թերեւս այն է, որ այս հարթակը ի հայտ եկավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն այսպես ասած՝ ոչ պաշտոնական կերպով առաջարկեց Առաքելական եկեղեցուն ստեղծել իր քաղաքական կուսակցությունն ու այդ կերպ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։ Միանշանակ որեւէ բան պնդելը դժվար է, սակայն նաեւ չպետք է բացառել, որ «Գավիթը» որպես նախաձեռնություն, գուցե ապագայում դառնա պայմանականորեն ասած՝ «առաքելադավանների կուսակցության» ստեղծման հանգրվաններից մեկը։ Եթե նույնիսկ Հայաստանում կրոնական էլիտան որոշել է իր կուսակցությունն ունենալ, դա նորմալ է, որքան էլ որ զուտ հայաստանյան մտայնություններով՝ անընկալելի է ու անսովոր,  ինչպես որ նորմալ է թե քրիստոնեական, թե իսլամական աշխարհներում նմանատիպ կուսակցությունների գոյությունը։

Ի վերջո, գուցե եւ հաշվի են առնվել այն հեռանկարները, որոնք սպասվում են Հայաստանին, հատկապես հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո, եւ համարել են, որ կա անհրաժեշտություն պաշտոնապես ունենալ ներկայություն հայաստանյան քաղաքական կյանքում։ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4 անդամները ԱԱ եզրափակչում են Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգության միջոցառումները զանգվածային անկարգություններից հետո Թուրք երգիչ Իլյաս Յալչընթաշին թմրամիջոցների գործով առնվազն 10 տարվա ազատազրկում է սպառնում Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են «Հրեշտակների ձորում» մոլորված քաղաքացուն Զելենսկին ԱՄՆ-ի և Ռուսաստանի հնարավոր մերձեցումը «պատմական սխալ» է անվանել Մեր պայմանները լիովին պարզ են և ներկայացվել են ԱՄՆ-ին․ Արաղչի Ուկրաինան չի կարողանա դիմանալ այդ դեպքում. Զելենսկի Բենզինի մանրածախ գները երեք անգամ ավելի բարձր կլինեին ԱՄՆ-ում. Վենսը՝ մանրամասնել է՝ որ դեպքում 3 մեդալ. հայ ծանրորդուհի Էմմա Պողոսյանը փայլուն ելույթ է ունեցել և հռչակվել Մ23 Եվրոպայի չեմպիոն Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա
Ամենադիտված