Հայտնաբերվել է սուտ մատնության մեղադրանքով հետախուզվող 31-ամյա կինը
ԻրավունքՈստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 2-ին Երևան քաղաքի Է. Հասրաթյան փողոցում հայտնաբերել և ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ներկայացրել 31-ամյա Մարիամ Հ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով: Հայտնում են ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: