Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին
ՀայաստանՀանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Այս մասին հայտնում են չորրոդ նախագահի գրասենյակից:
«Իմ խորին ցավակցություններն եմ հայտում Ձեզ և Հնդկաստանի ժողովրդին՝ հնդկական Օդիշա նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ:
Մեր սրտերը ցավում են ողբերգության զոհերի ընտանիքների և հարազատների հետ միասին:
Աշխարհասփյուռ մեր հայրենակիցները կիսում են բարեկամ հնդիկ ժողովրդի վիշտը և, ինչպես միշտ, մխիթարանքի և աջակցության խոսքերով, համակրանքով ու համերաշխությամբ կանգնած են ձեր կողքին»: