Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
ԱշխարհԳերմանիայի ռազմածովային ուժերը հաջորդ տարի Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան երկու ռազմանավ կուղարկեն, Սինգապուրում անվտանգության հարցերով «Շանգրի-Լա երկխոսություն» ֆորումի ժամանակ հայտնել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պիստորիուսի խոսքով, որը փոխանցում է N-tv հեռուստաալիքը, 2024 թվականին Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան կուղարկվի մեկ ֆրեգատ, ինչպես նաեւ մատակարարման նավ:
«Դա կծառայի միջազգային կարգի պաշտպանությանը, որը հիմնված է այն կանոնների վրա, որոնք մենք բոլորս ստորագրել ենք եւ որոնցից բոլորը պետք է օգուտ քաղեն», - ընդգծել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Պիստորիուսը նաև հայտարարել է, որ այդ քայլն ուղղված չէ կոնկրետ երկրների դեմ։