Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը
ՀասարակությունՀունիսի 4-ին, ժամը 15:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի անձրևատար խողովակը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած անձրևատար խողովակը (մոտ 2 մ)։