Օդի ջերմաստիճանը կնվազի
ՀայաստանԵրևանում այսօր, հունիսի 8-ին, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ին, 7-ին, 10-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր, հունիսի 8-ին, 9-ին առանձին շրջաններում, 6-ին, 7-ին, 10-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հունիսի 5-ին, 6-ին, 9-ին, 10-ին տեղումները կլինեն կեսօրից հետո, իսկ հունիսի 7-ին և 8-ին՝ գիշերը և կեսօրից հետո։
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։