Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. Hetq.am
Իրավունք
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գալիս։ Զբոսայգում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի տարածքը պետությանը վերադարձնելու գործը դեռ չի հանգուցալուծվել, «Հետք»-ը պարզել է, որ զբոսայգու ևս մեկ տարածք է սեփականաշնորհվել։
Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է անտառների, այգիների, մանկապարտեզների սեփականաշնորհումը, դրանք վաճառքի ենթակա չեն։ Բայց դա չի խանգարել Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանին և Ռոբերտ Նազարյանին «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս օտարել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին։
Տարիներ անց այդ հողամասի կողքին 2000 քմ հող է գնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։ Նախորդ տարի երկու հողամասն էլ գնել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը և ցանկանում է կառուցապատել։
Զբոսայգու մշտական այցելուները, որոնք բնակվում են մոտակայքում, 2022 թ․-ի մարտ ամսին այգու մեջ նոր ցանկապատ են նկատել՝ վրան՝ կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակ․ «Սեփական տարածք։ Մուտքն արգելվում է»։


















































Ամենադիտված
Էմոցիաների տակ հայտարարություններ եմ արել, որոնց համար չեմ հպարտանում. ներողություն եմ խնդրում (տեսանյութ)