«Աստված մեծ ա, դուխներդ չգցեք». դատարանը կրկին կալանավորեց Գայանե Հակոբյանին
ԻրավունքԱշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեջ մեղադրվող Գայանե Հակոբյանը կալանավորվեց 1 ամիս 15 օր ժամկետով:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց Հակոբյանի տնային կալանքը փոխարինել կալանքով, կալանքի ժամկետը կհաշվարկվի հունիսի 9–ից։ Պաշտպանական կողմը անվստահություն է հայտնել դատավորին։