ԱՄՆ-ում անօթևան տղամարդը փրկել է երեխային այն բանից հետո, երբ գողացել են մեքենան, որի ներսում եղել է տղան
ԱյլԱՄՆ-ում անօթևան տղամարդը փրկել է երեխային այն բանից հետո, երբ գողացել են մեքենան, որի ներսում եղել է տղան, գրում է LADBible-ը։
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, երեք տարեկան երեխան քնած է եղել մեքենայում, իսկ ծնողները հյուր էին գնացած եղել։ Մայրն ու հայրը պատմել են, որ որդուն չեն արթնացրել, քանի որ ծրագրել էին ընդամենը մի քանի րոպե մնալ հարազատների տանը։ Երբ ամուսինները հեռացել են, մեքենան գողացել է մի տղամարդ՝ չիմանալով, որ հետևի նստատեղին ուղեւոր կա քնած։
Մի քանի րոպե անց առևանգողը նկատել է երեխային և դուրս է նետել ճանապարհի եզրին։ Հենց այնտեղ էլ անտուն Դարել Էվերմանը նկատել է տղային։ Նա հանգստացրել է նրան ու ոստիկանություն է կանչել։
«Ես չէի տեսնում նրա ծնողներին, և նա բարձր լաց էր լինում, ուստի որոշեցի ստուգել նրան», - ասել է Դարելը:
Էվերմանի օգնությամբ երեխան վերամիավորվել է ծնողների հետ, ինչի համար նա երախտագիտություն է ստացել շերիֆից և տղայի ընտանիքից։ Հաղորդվում է, որ գողության մեջ կասկածվողը դեռ ազատության մեջ է։