Մոսկվայում դեռահասին բերման են ենթարկել հասակակցի վրա բենզին լցնելու համար
Այլ
Մոսկվայում 14-ամյա դեռահասին բերման են ենթարկել հասակակցի վրա բենզին լցնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին։
Նախնական տվյալներով՝ 14-ամյա դեռահասը հասակակցի վրա լցրել է բենզին, որը բռնկվել է։ Տուժած տղան ծանր այրվածքներ է ստացել և հոսպիտալացվել։
Հաղորդվել է նաև, որ դեպքի ականատեսները բաճկոններով հանգցրել են կրակը։ Տուժածին տեղափոխել են բուժհաստատություն, որտեղ բժիշկները տղայի մոտ այրվածքներ են ախտորոշել՝ սկզբում մարմնի 80%-ը, հետո՝ 100%-ը։ Նա այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Այս պահին դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։ Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ