Խմորեղենի արտադրամասում խողովակը վնասվել է. ջուրը լցվել է հանդերձարան եւ նկուղ. Փրկարարները հեռացրել են 8,5 տոննա ջուր
Արտակարգ Պատահար
Հունիսի 6-ին` ժամը 06։26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 2-րդ թաղամասում գտնվող խմորեղենի արտադրամասի ջրամատակարարման խողովակը վնասվել է․ նկուղը ջրալցվում է:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջրագիծը վնասվել է արտադրամասի լոգարանում, ջրալցվել է արտադրամասի հանդերձարանը և նկուղային հատվածը։
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ․ հեռացվել է մոտ 8․5 տոննա ջուր։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ