3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու․ փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին
Հասարակություն
Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Սիսիան, Կապան, Աշտարակ քաղաքներում, Սիս, Ձորաղբյուր, Քասախ, Կարբի, Ազատան գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 3 գյուրզա, 2 շահմար, 5 սահնօձ, 3 լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ