Խուլիգանություն Մարտիրոս Սարյանի պուրակում. Քաշքշել են իրար, հնչեցրել հայհոյանքներ. Մեկի մոտ դանակ է եղել
Արտակարգ Պատահար
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունիսի 5-ին, ժամը 19.50-ին, Մարտիրոս Սարյանի պուրակում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել երեք տղամարդու, նաև բաժին են հրավիրել մեկ տղամարդու:
Ոստիկանությունից հայտնում են, որ նրանք նշված պուրակում, խախտելով հասարակական կարգը, քաշքշել են իրար և հնչեցրել հայհոյանքներ: Անձնական խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 8,8 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)