Քամու ուժգնացում, ամպրոպ ու անձրև է սպասվում
ՀայաստանԵրևանում այսօր կեսօրից հետո, հունիսի 7-ին, 10-ին, 11-ին սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 7-ին, 10-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ի և 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի և 7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։