Wildberries-ը լավ նորություն ունի
ԱյլՌուսական Wildberries օնլայն գնումների հարթակը ներմուծել է ավտոմատ փոխհատուցում վնասված ապրանքների վերադարձի համար. այլևսանհրաժեշտ չի լինի կապվել աջակցության ծառայության հետ վերադարձը հաստատելու համար: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք պարզեցրել ենք փոխհատուցումըվնասված ապրանքների վերադարձի լոգիստիկայի համար։ Այժմ գումարը կվերադարձվի ավտոմատ կերպով: Այլևս կարիք չկա կապվել աջակցության ծառայության հետ՝ թերություն ունեցող պատվերի վերադարձի համար գումարը վերադարձնելու նպատակով», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Եթե ստանում եք թերություն ունեցող ապրանք, այն պետք է վերադարձնեք առաքման կետի մենեջերին կամ առաքիչին՝ նշելով թերությունը։ Աշխատակիցը գրառում կկատարի աշխատանքային հարթակում: Ապրանքը պահեստ հասնելուց և թերությունը հաստատելուց հետո հակադարձ լոգիստիկայի արժեքը ավտոմատ կերպով կվերադարձվի գնորդի անձնական հաշվին»,-պարզաբանել են ընկերությունում: