Սոչիում 24-ամյա Խաչատրյանը ծեծելով սպանել է իր ընկերուհու 7-ամյա դստերը (լուսանկար)
ԱյլՌԴ Սոչիում 24-ամյա Ժեկա Խաչատրյանը ծեծելով սպանել է իր 31-ամյա ընկերուհու փոքրիկ դստերը։
Տղամարդն արդեն դատապարտված է եղել ավազակային հարձակման համար, հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները։ Նշվում է, որ օրեր առաջ հարբած Խաչատրյանը որոշել է պատժել 7-ամյա երեխային և գոտիով առնվազն 15 հարված է հասցրել։
Դրանից հետո աղջիկը մի քանի օր տանջվել է օրգանների վնասվածքներից, սակայն մայրը չի ցանկացել բժիշկների դիմել։ Շտապօգնություն են կանչել, երբ երեխայի վիճակը վատացել է։ Նա հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Հարևանները պատմել են, որ Խաչատրյանը նախկինում նույնպես ծեծելիս է եղել երեխային, քանի որ բնակարանից պարբերաբար լացի ձայներ և ճիչեր են լսվել։