ՌԴ–ում ալկոհոլային խմիչքից թունավորման հետևանքով մահացել է 30 մարդ
Այլ
ՌԴ Ուլյանովսկի դատարանը երկու ամսով կալանավորել է ալկոհոլային խմիչքներ արտադրող «Միստր Սիդր» ընկերության հիմնադիր Անար Հուսեյնովին։ Ընդ որում, ազգությամբ ադրբեջանցի գործարարը չի ընդունել իր մեղքը, հայտնում է Life.ru-ն։
Հիշեցնենք, որ «Միստր Սիդր» թունավոր ալկհոլային խմիչքի պատճառով արդեն մահացել է 30 մարդ՝ 20-ը՝ Ուլյանովսկի մարզում, յոթը՝ Սամարայի շրջանում, երկուսը Նիժնի Նովգորոդի մարզում և մեկը՝ Ուդմուրտիայում։ Տուժածներից շատերն այժմ գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո, ոմանց վիճակը ծանր է։
Մարդկանց մահվան փաստով քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում կալանավորվել է ոչ միայն գործարար Հուսեյնովը, այլև նրա ընկերության երկու մենեջեր և գլխավոր հաշվապահը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ