71-ամյա թոշակառուն վիճակախաղով 476 միլիոն դոլար է շահել
ԱյլՆյու Յորքում թոշակառուներից մեկը 476 միլիոն դոլար է շահել վիճակախաղով, ինչը ամենամեծ շահումն է 2002 թվականին վիճակախաղի մեկնարկից ի վեր: Այս մասին հայտնում է NY Post-ը։
Քուինսից 71-ամյա Ջոնի Թեյլորը պատմել է, որ իր հաջողակ տոմսը գնել է Օզոն այգում գտնվող Liberty Beer and Convenience խանութից, որտեղ հաճախ է վիճակախաղի տոմսեր գնել:
«Երբ կնոջս ասացի հաղթանակի մասին, նա պարզապես չհավատաց ինձ: Բայց նույնիսկ հիմա այդ ամենն անիրական է թվում»,- խոստովանել է նա:
Ջոնի Թեյլորը այս շաբաթ կանխիկացրել է իր վիճակախաղի տոմսը՝ 157 միլիոն դոլարի հարկ վճարելուց հետո:
Խանութը, որը վաճառել է տղամարդուն հաջողակ տոմսը, նույնպես կստանա 10000 դոլար բոնուս։
«Մենք պարոն Թեյլորի հետ միասին երջանիկ ենք: Եվ հույս ունենք ավելի շատ շահող տոմսեր վաճառել»,- ասել է խանութի աշխատակիցը։