Այս գիշեր Գյումրիում ծառը կոտրվել է, վնասել էլեկտրական լարերն ու ընկել ճանապարհի երթևեկելի հատված
Հասարակություն
Հունիսի 7-ին, ժամը 03։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և վնասելով էլեկտրական լարեր ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ խոչընդոտում է երթևեկությանը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ