Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա. կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում
ՀասարակությունԵրևանում այսօր կեսօրից հետո, հունիսի 10-ին, 11-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 10-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևելյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 3-5 աստիճանով, հունիսի 8-ին, 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։