ԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում
ՀասարակությունԵՄ առաքելությունը նոր կենտրոններ կբացի Ջերմուկում և Իջևանում, Եղեգնաձորում։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունը։
Առաքելության աշխատանքի մեկնարկից ի վեր ավելի քան 300 պարեկություն է իրականացվել Գորիսի, Ջերմուկի և Մարտունու կենտրոններից։ Պարեկներն ամեն շաբաթ անցնում են ավելի քան 3800 կմ: Առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում, ունի վեց օպերատիվ բազա և կապի փոքր գրասենյակ Երևանում։