Խերսոնում «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումից հետո 1 գյուղ անցել է ջրի տակ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Խերսոնի շրջանի Կորսունկա գյուղը «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումից հետո ամբողջությամբ անցել է ջրի տակ, ասել է Նովայա Կախովկայի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը, գրում է Gazeta-ն։
Լեոնտևի խոսքով՝ Խերսոնի շրջանի ևս երեք գյուղերի տանիքները հեղեղվել են։
«Կորսունկան, բացառությամբ վերջին փողոցի, ամբողջովին ջրի տակ է»,- ասել է պաշտոնյան։
Նա հավելել է, որ բնակչության շրջանում տուժածներ չկան, քանի որ ամբարտակը փլուզվել է հինգ ժամվա ընթացքում։
Ավելի վաղ Լեոնտևը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, յոթ մարդ անհետացել է «Կախովսկայա» ՀԷԿ-ից ջրի անվերահսկելի բացթողումից հետո։
Խերսոնի շրջանում «Կախովսկայա» հիդրոէլեկտրակայանի փլուզումը տեղի է ունեցել հունիսի 6-ի գիշերը։ Տասնյակ բնակավայրեր, այդ թվում՝ Խերսոնն ու Նոր Կախովկան, հեղեղվել են ջրով։ Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց են մեղադրում ամբարտակը քանդելու մեջ։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ