Կոտայքի մարզում երեկվանից որոնվող 38-ամյա տղամարդու BMW-ն հայտնվել է ձորում, հայտնաբերվել է նրա դին
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տեղեկություններ, որ մահացած կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատից և ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։