Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ 

Ուրախ ենք ողջունել ՀՀ և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը․ Սիմոնյան

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում է: Այցի ընթացքում ի պատիվ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Սըր Լինդսի Հոյլի անունից եղել է պաշտոնական ընդունելություն, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից: Սըր Լինդսի Հոյլը ողջունել է Հայաստանի պատվիրակության այցը, նշել, որ Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը լավ գործընկերներ են եւ խոսքը փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Մեծարգո՛ պարոն Լինդսի, Ձերդ Գերազանցություն,

Համայնքների պալատի հարգելի՛ անդամներ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Նախ թույլ տվեք սրտանց շնորհակալություն հայտնել Միացյալ Թագավորություն այցելելու հրավերի համար: Համոզված եմ, որ նման այցերը կենսական նշանակություն ունեն եւ նպաստում են փոխըմբռնման եւ համագործակցության ընդլայնմանը: Իմ ցանկությունն է բրիտանական կողմին ներկայացնել Հայաստանի իրավիճակի ավելի ամբողջական պատկերը:

Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ սերտ համագործակցությունը եւ հույս ունենք համատեղ ջանքերով ամրապնդել մեր հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Մենք շատ ուրախ ենք ողջունել Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին հայտարարությունը եւ հուսով ենք, որ այն նոր դարաշրջան կբացի մեր երկկողմ հարաբերություններում:

Թույլ տվեք ընդգծել մեր հարաբերությունների իրավական դաշտի կարեւորությունը: Այս առումով առաջնային նշանակություն ունի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ աշխատանքների ավարտը:

Ամբողջ աշխարհի համար այն հեռանկարը, որ հետխորհրդային պետությունը կընդունի իրական ժողովրդավարական ընտրություններ եւ կմերժի օրուելյան ֆարսը, որը տեղի է ունենում ժողովրդավարության անվան տակ, առնվազն զարմանալի պետք է լինի: Այնուամենայնիվ, ես հպարտությամբ պնդում եմ, որ Հայաստանն ընտրել է հենց այդ ճանապարհը:

Չնայած մեր առջեւ ծառացած մարտահրավերներին, մենք անսասան ենք մեր համոզմունքի մեջ, որ ժողովրդավարությունը լավագույն քաղաքական կառույցն է մարդկային ներուժն իր բազմազան ձեւերով բացահայտելու համար:

Հիմա թույլ տվեք կենտրոնանալ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ինչպես հավանաբար գիտեք, 2018 թվականին մեր երկրում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն: Այս ոչ բռնի գործողության շնորհիվ հայ ժողովուրդը կողմնորոշվեց իր ապագայի հարցում, մերժեց մեր երկիրն ավելի քան երկու տասնամյակ կառավարող իշխանություններին եւ ազատ ընտրություններում ընտրեց նոր խորհրդարան՝ իր պետության շահերը պաշտպանելու համար: Հայաստանը լիովին հանձնառու է հետագա ժողովրդավարական բարեփոխումներին քաղաքական եւ տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ զինված ուժերը եւ դատական համակարգը: Նույնիսկ 2020 թվականի 44-օրյա սարսափելի պատերազմից հետո մեր ժողովուրդն արտահերթ ընտրություններում քվեարկեց ներկա իշխանությունների օգտին՝ համարելով, որ նրանք միակ ուժն են, որն ունակ է իրեն առաջնորդել ժողովրդավարության ճանապարհով, հիմնարար իրավունքների եւ ազատությունների ապահովման, ներառական հասարակության ստեղծման եւ բոլորի բարգավաճման ճանապարհով:

Վերջին բանաձեւերում Եվրոպական խորհրդարանը բարձր է գնահատում Հայաստանի էվոլյուցիան: Նշվում է, որ երկրի պայքարը հանցավորության եւ կոռուպցիայի դեմ այն դարձրել է տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից մեկը: Ավելին, մեր երկիրը հիշատակվում է կանանց հզորացման համար, հատկապես բոլոր մակարդակներում որոշումների կայացման համատեքստում:

Ինչ վերաբերում է ժողովրդավարական բարեփոխումներին, ապա բանաձեւերում ընդգծվում է 2018 թվականից ի վեր երկրի արձանագրած էական առաջընթացը, ինչը երկիրը բնութագրում է որպես ժողովրդավարության տարածաշրջանային առաջնորդ: Մասնավորապես, բարձր են գնահատվել վերջին երկու ընտրությունները: Եվրոպական խորհրդարանը ճանաչել է քաղաքական ֆինանսավորման համակարգի ամբողջականության ապահովման եւ քաղաքական կուսակցությունների թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացման ջանքերը:

Իր վերջին զեկույցում Freedom House-ը նշել է նաեւ 2022 թվականին մեր երկրի կողմից ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները՝ ընդգծելով ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ոլորտում առաջընթացը եւ նշելով, որ այն տարանցիկ երկրների շարքում միակ երկիրն էր, որն առաջ է անցել մեկից ավելի ցուցանիշներով: Զեկույցում նաեւ ճանաչվում են այն հսկայական մարտահրավերները, որոնց բախվում է մեր երկիրը՝ ի դեմս Ադրբեջանի:

Ճիշտ է, դեռ շատ անելիքներ կան, սակայն Հայաստանի կառավարությունը հստակ է իր տեսլականում եւ հաստատակամ է իր առջեւ դրված առաքելությունը կատարելու վճռականության մեջ: Հայաստանը վճռական է բարգավաճելու անվտանգ եւ խաղաղ տարածաշրջանում, որն անկախ է արտաքին ցանկացած սպառնալիքից: Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարեւանների նկատմամբ: Մենք ձգտում ենք պաշտպանել մեր ինքնիշխանությունը եւ ապահովել մեր երկրի անվտանգությունը: Սրանք են մեր հիմնական սկզբունքներն ու մեր մանդատի էությունը:

Բայց մենք ավելիին ենք ձգտում:

Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես հսկայական չօգտագործված ներուժ ունեցող խաչմերուկ՝ Արեւելքն ու Արեւմուտքը կապող երկիր, առեւտրի երկիր, որի շնորհիվ ժողովուրդները միավորվում են, իսկ թշնամանքը հանդարտվում է:

Շնորհակալ եմ ուշադրության համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլից արձագանքել են Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակմանը Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Ալբանիայում շարունակվում են բողոքի ցույցերը՝ վարչապետի հրաժարականի պահանջով. ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Թրամփը Ֆրանսիայի խնդիրների համար մեղադրել է միգրացիային և կոչ արել փակել սահմանները Պորտուգալիայում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով ԱԲ սովորական հեռախոսում․ Համաշխարհային բանկը նշել է զարգացող երկրներում ֆերմերներին օգնելու ճանապարհը Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում մոտ 1,8 հազար մարդու են ձերբակալել․ տուժել է արտակարգ ծառայությունների ավելի քան 500 աշխատակից Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում վնասվել է մոտ 1500 խանութ․ վնասը գնահատվել է հարյուրավոր միլիոնավոր եվրո Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ՌԴ պայմանագրերի կնքման շուրջ. մանրամասներ Ես աղոթում եմ. ԱՄՆ փոխնախագահի արձագանքը՝ Ֆրանսիայում անկարգություններին Եզրաս Սրբազանը դատապարտել է Հայաստանի իշխանությունների հակաեկեղեցական արշավը Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. տեղումներ են սպասվում Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը «Վիվա Արմենիա»-ի սպասարկման կենտրոնից հափշտակել են 4 միլիոն 500 հազար դրամի հեռախոսներ Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է արել սկսել բանակցությունները երիտասարդության և արհմիությունների հետ Նյու Յորքում Մանհեթենի մետրոյի կայարանում վեճի ժամանակ տղամարդու են գնդակահարել Բաթումում տղամարդը պատուհանից ցած է նետվել ոստիկանությունից խուսափելիս Փարիզում բողոքի ցույցի մասնակիցը մահացել է սրտի կանգից․ Ֆրանսիայի մայրաքաղաքում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով «Ականջից բռնեք ու զանգեք ինձ»․ Արարատի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է 11-ամյա երեխային ԱՄՆ-ում բեռնատարը մխրճվել է մանկական ֆուտբոլային խաղի մասնակիցների մեջ. զոհվածների թվում կա 6-ամյա երեխա Թրամփի հակառակորդները ԱՄՆ-ի ողջ տարածքում «Ոչ թագավորներին» կարգախոսով ցույցեր են անցկացրել Կանադայի ռազմական բազայում խոշոր հրդեհ է տեղի ունեցել․ կան զոհեր և տուժածներ Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Լենինգրադի մարզում ԱԹՍ-ի հարձակումից հետո հրդեհվել է Ozon-ի լոգիստիկ կենտրոնը Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Սարգիս Բեգոյանը դարձել է մինչև 23 տարեկանների Աշխարհի Առաջնության բրոնզե մեդալակիր ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է իրականացվել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ. մանրամասներ Վրաերթ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվում
Ամենադիտված