Ժորա Մարտիրոսյանի ծննդյան օրը զոհված զինծառայողների ծնողները կկազմակերպեն մոմավառության քայլերթ
Հասարակություն«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․
«Սիրելի հայրենակիցներ,
Հունիսի 10-ին լրանում է 44-օրյա պատերազմի լեգենդ ԺՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ 22 ամյակը, որի մայր՝ Գայանեն, գտնվում է անազատության մեջ։
Ցավով ենք նշում, որ Գայանեն գտնվելով անազատության մեջ, չունի իր որդու տուն՝ իր իսկ ծննդյան օրով այցելելու հնարավուրություն, ԲԱՅՑ Գայանեն ունի մեզ
Ուստի՝ ՀՈՒՆԻՍԻ 9-ին, ԺԱՄԸ՝ 23:00-ին, հրավիրում ենք Ձեզ, մասնակցելու ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅԱՄԲ ՔԱՅԼԵՐԹԻ։
Մեկնարկը տրվելու է Եռաբլուր զինվորական պանթեոնի կամարից
Մոմերով շարժվելու ենք դեպի եկեղեցի
Ժամը՝ 24:00-ին կայցելենք Ժորայի սուրբ շիրիմին և ԿՇՆՈՐՀԱՎՈՐԵՆՔ ՀԵՐՈՍԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԸ
Ժորա ջան, ճիշտ է չենք կարող մայրիկիդ տեղը լրացնել, բայց այդ օրը չենք կարող քեզ մենակ թողնել»։