Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել են Գարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներ Անօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգի 6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներին Արշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել է Հեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերը Երևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել է Ուկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջ Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Հրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավոր Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 

Նախատեսվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքն ու մթերքն առգրավել

Հասարակություն

Առաջարկվում է հստակեցնել սննդի շղթայի այն փուլերն ու գործողությունները, որոնց ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել սպանդանոցային ծագման կենդանական ծագման մթերքի եւ հումքի պարտադիր լինելու պահանջը: Նախատեսվում է սահմանել, որ ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքը եւ մթերքը հայտնաբերվելու դեպքում կասեցվում է իրացումը, առգրավվում է եւ ոչնչացվում: Առգրավման եւ ոչնչացման կարգը սահմանելու է Կառավարությունը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 7-ին գումարված նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը հետաքրքրվել է՝ հանրապետությունում քանի՞ գործող սպանդանոցներ կան, ինչին ի պատասխան՝ Արմեն Դանիելյանը հայտնել է, որ 2020 թվականից սկսած հանրապետությունում ձեւավորվել էին 100 սպանդանոցներ, սակայն դրանց մի մասն անարդյունավետ վարչարարության հետեւանքով դադարել է գործել: Շատ սպանդանոցներ չեն գործում, քանի որ դիմողներ չկան. շատերը մորթն իրականացնում են այլ ճանապարհով:

«Սկզբում պետք է սպանդանոցների խնդիրը լուծենք, հետո մարդկանց բերենք պատասխանատվության դաշտ»,- արձագանքել է պատգամավորը՝ հետաքրքրվելով խնդրի լուծման ուղիներով: Արմեն Դանիելյանը պարզաբանել է, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրվելու է երեք ամիս ժամանակ՝ այդ ընթացքում փորձելով որոշակի այլընտրանքային տարբերակներ գտնել, թե ինչպես կարելի է ավելի փոքր սպանդանոցների գործունեություն թույլատրել, ինչը թույլ կտա ավելի քիչ ներդրումներով յուրաքանչյուր համայնքում սպանդանոց ունենալ:

Պատգամավորները դրական են արձագանքել փոքր սպանդանոցներ կառուցելու գաղափարին:

Հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նշել է, որ սպանդանոցները գնալով պակասում են, քանի որ շահութաբեր չեն: Թույլ են տեսչական մարմնի գործիքակազմն ու վերահսկողությունը: «Եթե նրանց շահութաբերությունն ավելանա, սպանդանոցների թիվը կավելանա, մրցակցություն կլինի: Սպանդանոցները մեքենա կունենան, որը կգնա դեպի գյուղացին: Մեր ժողովուրդը պատրաստ է կիլոգրամին 100-150 դրամ ավելի վճարել, բայց սպանդանոցային միս օգտագործել, որը վտանգներ չի պարունակում»,- վստահ է նա:

Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նավթը, գազն ու ածուխը դուրս են մնացել նախագծից․ Անթալիայում բանակցությունները երկարաձգվել ենՇվեյցարիայում շուրջ 40 հազար մարդ բողոքի է դուրս եկել ռազմական ծախսերի ավելացման դեմԳարեգին Նժդեհի հրապարակում բախվել են «BMW X5»-ը, «Mercedes»-ները և 2 տրոլեյբուս․ կան վիրավորներԱնօդաչուների հարձակման ժամանակ «Պուլկովոն» անցել է թռիչքների հատուկ կարգիThe Times․ Բրիտանիայի վարչապետը ցանկանում է երկիրը վերադարձնել Եվրամիություն6,7 մագնիտուդով երկրաշարժ Պերուում․ վնասվել են տներ, քարաթափումներ կան ճանապարհներինԱրշակունյաց պողոտայում մեքենայից գողացել են 1,5 մլն դրամ և մոնիտոր. 61-ամյա կասկածյալը ձերբակալվել էՄեկ շաբաթում վեց նավթատար հարձակման է ենթարկվել Հորմուզի շրջանումՀեգսեթի գաղտնի հուշագիրը․ ԱՄՆ-ը սահմանափակում է Կանադայի հետ ռազմական կապերըԵրևանում կայանված երկու ավտոմեքենա է այրվել․ «Opel Zafira»-ն մոխրացել էԱՄՆ-ը հերքել է Իրանի Քեշմ կղզուն նոր հարված հասցնելու մասին տեղեկությունըՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ ի՞նչ պայման է Փարիզը դնում Մոսկվայի առաջԱրտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ այսօր Թրամփը պաշտոնից հեռացրել է Սպիտակ տան կիբեռանվտանգության ղեկավարինՀրդեհ Իրաքի էլեկտրակայանում․ առնվազն 4 զոհ և 30 վիրավորՇվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին
Ամենադիտված