Հայ եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը
ՀասարակությունՀայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր նշում է Ս. Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի հիշատակության օրը։
Աթանագինեն Ս. Գրիգոր Լուսավորչի կնոջ` Մարիամի եղբայրն էր, Պիտաքտոնի եպիսկոպոսը, ով հերոսաբար նահատակվել էր` պաշտպանելով իր հավատը:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ս. Գրիգոր Լուսավորիչը Կեսարիայում ձեռնադրությունից հետո իր հետ Հայաստան է բերում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինե եպիսկոպոսի նշխարները, ամփոփում Աշտիշատում` Իննակնյա կոչվող վայրում ու Բագավանում, այնուհետև վկայարաններ կառուցում: